Կառավարությունը գումար հատկացրեց Քաղաքաշինության կոմիտեին՝ 2 կրթօջախներ նորոգելու նպատակով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց բյուջեի ծախսերում վերաբաշխում կատարել և գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Հարցը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արև Անափիոսյանը՝ նշելով, որ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար հատկացնել 713,6 մլն դրամ: Բացի այդ, 14,4 մլն դրամ կհատկացվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցի առաջին մասնաշենքի հիմնանորոգման նպատակով: