211652_close_icon
views-count19126 դիտում article-date 13:31 23-02-2023

Արտակարգ դեպք Գորիսում հայտնի «Լարա» հյուրանոցի մոտ․ հրդեհ է բռնկվել «ԴԱՎՆԱՏ» ՍՊԸ-ին պատկանող Toyota Land Cruiser-ում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում «Լարա» հյուրանոցային համալիրի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները տեղի ուժերով մարել են Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ոստիկանները պարզել են նաև որ վարորդը Սարգիս Սարգսյանն է, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «ԴԱՎՆԱՏ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր