211652_close_icon
views-count21302 դիտում article-date 10:01 22-02-2023

Ավտովթար Արարատի մարզում․ 51-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է բնակչի տան պանելային պարսպին և հայտնվել քարերի վրա․ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմինե Մ․-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա բնակչի պանելային պարսպին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական  տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով պանելը փլուզվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Արմեն Հարությունյանն ու Դավիթ Արշակյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերոբ Սաֆարյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր