211652_close_icon
views-count15872 դիտում article-date 16:36 19-02-2023

Ավտովթար Լոռու մարզում․ Սպիտակ քաղաքում բախվել են BMW-ն ու «06»-ը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել Լոռու գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալ․ Մանուկյան փողոցի կամրջի հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 42-ամյա Հայկ Ա․-ի վարած VAZ 2106 մակնիշի և 47-ամյա Արտյոմ Ս․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հայկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի պարեկներն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը։ 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր