1882 դիտում
23:01 18-02-2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներին Բերձորում չթույլատրեցին արգելափակոցից մի քայլ առաջ անցնել․ «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է․ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, եւ Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 18-ին փաստահավաք առաքելությամբ Սյունիքի մարզում էին։ Նրանց ուղեկցում էր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, հյուրերին դիմավորելով Նորավան բնակավայրում, նրանց ուղեկցեց Գորիս։ Համազեկուցողները նախ հանդիպեցին Բերձորի ճանապարհը փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։
«Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ, պարզելու՝ իրականում ի՞նչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում»,-ասաց Կիմմո Կիլյունենը՝ արցախցիներին հրավիրելով անկեղծ զրույցի։ Վերջինս նաեւ կես կատակ-կես լուրջ հորդորեց արցախցիներին հաշվի չառնեն, որ հանդիպմանը ներկա են Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն ու Սյունիքի մարզպետը։
«Ի՞նչ ասենք, ինչքան էլ այստեղ մենք մեզ այստեղ լավ ենք զգում, ամեն ինչ անում են՝ որ ոչ մի բանի պակաս չունենանք, բայց մենք մեր տունն ենք ուզում, մեր հարազատներն այնտեղ են»,-ասաց Սուրեն Պետրոսյանը։ «Եվրոպան, Ամերիկան, աշխարհը կոչ են անում բացել ճանապարհը։ Եթե կոչերը չեն օգնում, դիմեք այլ ճանապարհի։ Եթե դուք չեք կարող, ապա թույլ տվեք՝ մենք բացենք մեր ձեւերով»,-համազեկուցողներին դիմելով՝ ասաց Պետրոսյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում․

Նմանատիպ նյութեր
1540 դիտում
15:08 13-03-2019
ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
Այս բաժնից
739 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
616 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
421 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը