934 դիտում
10:33 17-02-2023
«Ռամշտեյն-9»-ի արդյունքները՝ ռազմական փորձագետների աչքերով․ «Ամերիկայի ձայն»
ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում անցկացվեց Ռամշտեյնի կոնտակտային խմբի իններորդ հանդիպումը: Այս խնբում ընդգրկված են աշխարհի 54 երկրներ, որոնք Ուկրաինային աջակցում են ռուսական լայնածավալ ագրեսիայի դեմ:Այժմ այս խմբի ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը առաջադեմ տեխնիկայով զինելու հարցի վրա։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռամշտեյնի կոնտակտային խմբի իններորդ հանդիպման մասնակիցներին իր խոսքն ուղղելով` Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներին հորդորեց իր երկրին տրամադրել կործանիչներ, դրանք անվանելով «ազատության թևեր»:
Որքանո՞վ է Ռամշտեյնի կոնտակտային խմբի իններորդ հանդիպումը արդարացրել Ուկրաինայի հույսերը, և արդյոք այս գագաթաժողովի վերջնական որոշումները կնպաստեն ամբողջ ուկրաինական տարածքի ազատագրմանը ռուսական օկուպացիայից:
Ուկրաինացի ռազմական դիտորդ Միխայլո Պրիտուլան Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Արեւմուտքի վճռականությունը կապում է Ռուսաստանից երեւացող սպառնալիքը խեղդելու կարեւորության մեջ: Բացի այդ, Ուկրաինան պարենամթերքի հիմնական մատակարարն է և բազմաթիվ շուկաներում` հացի գլխավոր մատակարարը: Ուստի բոլորը շահագրգռված են Ուկրաինայում խաղաղություն հաստատելով:
Ըստ Պրիտուլայի, արեւմտյան գործընկերները հիմա պետք է ընդունեն մոտ ապագայում առավելագույն թվով արկեր եւ հրետանի մատակարարելու մասին արագ որոշումներ:
«Պուտինի բանակը պատրաստ չէ լայնածավալ հարձակման, սակայն շտապում է այդ քայլին դիմել, քանի որ վախենում է, որ Ուկրաինան շուտով կստանա մեծ քանակությամբ նոր զենքեր», ասում է նա:
Պրագայի համալսարանի պրոֆեսոր, ռազմական վերլուծաբան Յուրի Ֆեդորովի խոսքերով. «Ուկրաինային արևմտյան ինքնաթիռներ մատակարարելու հարցը, ըստ երևույթին, դեռ լուծված չէ, եւ միանգամայն հնարավոր է, որ որոշակի քանակությամբ խորհրդային արտադրության ինքնաթիռներ մատակարարվեն»: Նա հիշեցնում է, որ նման ռազմաօդանավեր դեռեւս պահվում են եվրոպական մի շարք երկրներում, որոնք ժամանակին եղել են Վարշավյան պակտի անդամներ:
Ռամշտայնի հունվարյան հանդիպման ժամանակ պաշտոնապես չհայտարարվեց, որ Ուկրաինան Արևմուտքից կստանա գերմանական Leopard մակնիշի հրասայլեր, սակայն ընդամենը մի քանի օր անց տեղեկություն տարածվեց դրանք Ուկրաինա փոխադրելու որոշման մասին: Այնպես որ, նույնը կարող է պատահել նաեւ արեւմտյան ռազմաօդանավերի հետ:
«Սակայն վերջին սերնդի F-16 կամ Eurofighter Typhoon ինքնաթիռների հարցը շատ ավելի բարդ է, քանի որ դրանց օդաչուների պատրաստման համար առնվազն վեց ամիս է պահանջվում: Բացի այդ, չկան տեխնիկներ, որոնք կարող են սպասարկել այս կործանիչներին»:
Վերջապես, ՆԱՏՕ-ի երկրներում արտադրված 21-րդ դարի ռազմական տեխնիկան արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է մշտական հետախուզություն իրականացնել, ունենալ համակարգիչների վրա հիմնված լավ հրամանատարության և վերահսկման կապի համակարգ և դրանց առաջադրանքները որոշելու և փոխկապակցելու կարողություն։ Ուկրաինայում այսօր դա այդպես չէ, և նման համակարգ ստեղծելու համար ժամանակ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են պահանջվում։
«Իհարկե, կա հավանականություն, որ ՆԱՏՕ-ի երկրներից այստեղ ժամանեն կամավոր օդաչուներ ընդդեմ Ռուսաստանի կռվելու համար, սակայն քաղաքական տեսակետից դա չափազանց նուրբ հարց է, և չեմ կարող ասել՝ դա կիրականացվի, թե ոչ», ասում է Յուրի Ֆեդորովը։
Լիտվայի հատուկ գործողությունների ուժերի նախկին ղեկավար, պաշտոնաթող գնդապետ Սաուլիուս Գուզևիչյուսը Ռամշտայնի իններորդ հանդիպման գլխավոր արդյունքը համարում է արագությունը, որի վրա մեծ շեշտադրում կատարեց Վոլոդիմիր Զելենսկին: «Ուկրաինան ժամանակին ստանում էր հրետանի՝ հակաօդային սարքեր, որոնք նախատեսված էին պաշտպանության համար։ Բայց կա մի պարզ ճշմարտություն, որ ոչ մի պատերազմում հաղթանակ չի գրանցվել առանց հարձակողական գործողությունների։ Իսկ Ուկրաինային անհրաժեշտ է թշնամուն դուրս մղել իր տարածքից։ Եվ հրասայլերը հենց այդ նպատակների համար են նախատեսված», - բացատրում է Գուզևիչուսը եւ դժգոհում, որ F16 տիպի կործանիչներ մատակարարելու հարցը դեռ լուծում չի ստանում եւ ամեն օրն ավարտվում է նույնատիպ խոստումներով:
Վերլուծաբաններից շատերն են ասում, որ հարկավոր չէ վախենալ այս պատերազմում Ռուսաստանի պարտությունից, ինչպես վախենում են քաղաքական մի շարք գործիչներ: «Մենք պետք է վախենանք Ռուսաստանի հաղթանակից։ Ռուսական կայսրությունը կարող է առաջ շարժվել դեպի Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Բելառուս», ասում են փորձագետները:
Նրանք գոհունակությամբ են խոսում Ուկրաինայի կողմից գարնանը սպասվող մեծ հակագրոհի մասին, որին պիտի նախորդի զենքի գարնանային մատակարարումը:
Նրանք հիշեցնում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման մասին, որտեղ ընդունվել են որոշումներ, սակայն այդ մասին գրեթե ոչինչ չեն հայտարարել:
Պատերազմի մեկնարկի տարելիցի նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախատեսված այցը Լեհաստան մեծապես է կարեւորվում փորձագետների կողմից, ովքեր հուսով են, որ նախագահն այնտեղ կհայտարարի Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության նոր փաթեթի մասին, ինչը կարող է ազդարարել ուկրաինական մեծ գրոհի սկիզբը:

Նմանատիպ նյութեր
1278 դիտում
09:39 02-08-2022
Սերգեյ Լավրովի այցը Աֆրիկա՝ ռուս փորձագետների աչքերով․ «Ամերիկայի ձայն»
21840 դիտում
23:00 20-06-2021
ՔՊ` 163 ձայն, Հայաստան դաշինք` 135 ձայն, ՀԱԿ` 43 ձայն․ ամփոփվեցին Էլեկտրոնային քվեարկության արդյունքները
7838 դիտում
09:28 05-05-2018
Ամերիկացի փորձագետների գնահատականը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1225 դիտում
23:19 25-12-2024
Իսրայելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա. ԻՀՊԿ
1009 դիտում
22:53 25-12-2024
Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
982 դիտում
22:20 25-12-2024
Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ