20235 դիտում
10:25 16-02-2023
«Հարավկովկասյան երկաթուղու» վարչական մասնաշենքի 5-րդ հարկում հայտնաբերվել է տղամարդու դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հատկապես կարևոր գործերով քննիչ Բալդրյանի որոշմամբ, փետրվարի 14-ին Երևան քաղաքի շտապօգնության 4-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 13։40-ի սահմաններում նշված ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտա 50 հասցեում գործող «Հարավկովկասյան երկաթուղու» վարչական մասնաշենք, որտեղ 5-րդ հարկի աշխատասենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Արշակ Հ․-ն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։