211652_close_icon
views-count1051 դիտում article-date 13:19 14-02-2023

Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել թշնամանքը. Սամանթա Փաուերը՝ Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սամանթա Փաուերի գրառումը Թվիթերում: 

«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սամանթա Փաուերը։

Նմանատիպ նյութեր