211652_close_icon
views-count841 դիտում article-date 16:04 25-09-2023

Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը ս․թ սեպտեմբերի 25-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ինչպեսավելի վաղ  տեղեկացրել էինք, այսօր Հայաստան են ժամանել  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։  

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Նմանատիպ նյութեր