211652_close_icon
views-count1168 դիտում article-date 18:56 08-07-2024

Սամանթա Փաուերը կժամանի Հայաստան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան  առաքելությունը հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան սպասվող այցի մասին։

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։

Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար:

Նա նաև կհանդիպի տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:

Նմանատիպ նյութեր