211652_close_icon
views-count47419 դիտում article-date 23:14 10-02-2023

Երևանում 17-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 օտարերկրացի հետիոտնի, պարեկները սահմանազատել են տարածքը, ժամանել է ՀՀ ՆԳՆ Արաբկիրի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Էդմոն Մ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ օտարերկրացիներ, 40-ամյա Նիկիտա Կապրինյանովին և 38-ամյա Իրինա Պռոշինային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Արմենիա» ԲԿ։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Շագոյանի գլխավորությամբ, ում կողմից վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ա
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր