838 դիտում
21:33 10-02-2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Միացյալ Թագավորություն
2023 թվականը նշանավորվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակով, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միացյալ Թագավորությունում փետրվարի 13-ից 24-ը սպասվող իր հյուրախաղերը նվիրում է մեծ կոմպոզիտորի հոբելյանին՝ նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով։
Համերգային շրջագայությունը ներառում է 10 ելույթ Լոնդոնում, Մանչեսթերում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Շեֆիլդում, Բիրմինգհեմում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան նաև բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։
Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են․ երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ։
«Սա երկար սպասված իրադարձություն է մեր նվագախմբի համար և հրանալի հնարավորություն՝ հայ մշակույթը բրիտանացի ունկնդիրներին ներկայացնելու Խաչատրյանի երաժշտության միջոցով։ Բոլորիս է հայտնի, որ «Սուսերով պարը», թերևս, Արամ Խաչատրյանի անվան հետ կապվող ամենախորհրդանշական երաժշտությունն է միլիոնավոր մարդկանց համար, սակայն մեր նպատակն է օտարերկրյա ունկնդրին ներկայացնել հայ երաժշտության ավանդույթներում խարսխված նրա փառահեղ կոմպոզիտորական արվեստն իր ողջ հմայքով։
Ի դեպ՝ սա մեր երկրորդ համերգային շրջագայությունն է Միացյալ Թագավորությունում, և այն, իհարկե, Խաչատրյանի 120-ամյակի խորհրդանշմամբ այն ձեռք է բերում կրկնակի կարևորություն»,- ընդգծում է մաեստրո Սերգեյ Սմբատյանը։
Միացյալ Թագավորության գալիք հյուրախաղերը կազմակերպվել են անվանի «IMG Artists» ընկերության կողմից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ և մեծ աջակցությամբ։ Հյուրախաղերը հնարավոր են դարձել նաև մասնավոր հովանավորների շնորհիվ, որոնց թվում՝ հյուրախաղերի գլխավոր անհատ հովանավոր, հայազգի բարերար Րաֆֆի Մանուկյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների պատվավոր խորհրդի անդամները և այլ աջակիցներ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
991 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Այս բաժնից
1531 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա