211652_close_icon
views-count21480 դիտում article-date 18:59 08-02-2023

Ապարանի ոստիկանների հերթական բացատրական աշխատանքն իր արդյունքն է տվել. հայտնաբերվել է 44-օրյա պատերազմից բերված ինքնաձիգ՝ լիցքավորված 30 փամփուշտով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջին ամիսների ընթացքում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բնակչության շրջանում ակտիվ տարած բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է քաղաքացիների մոտ մեծ թվով զենք-զինամթերք, որոնք քաղաքացիներն իրենք են ինքնակամ ներկայացրել կամ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն կամ ոստիկանության Ապարանի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունք անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ ինքը արցախյան 44-օրա պատերազմի մասնակից է և հրադադարից հետո իր հետ ինքնաձիգը բերել է պատերազմական գոտուց ու հիմա տեսնելով, որ ոստիկանությունը հորդորում է զենք-զինամթերքները քաղաքացիները հանձնեն իրավապահներին, ինքը Ապարան քաղաքից դեպի Սարալանջ գյուղ տանող ավտոճանապարհի կամրջի տակ ինքնաձիգ է թողել։ 

Նշված հասցե մեկնած ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռ. Պողոսյանի գլխավորությամբ, այնուհետև ոստիկաններին միացած Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ նշված կամրջի տակ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ։ 

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզայնի վարչության փորձաքրեագետ Աբրահամյանի մասնակցությամբ պարզվել է, որ տոպրակոմ կա 1 հատ ինքնաձիգ, 1 հատ ինքնաձիգի պահուստատուփ, որը լիցքավորված է եղել 30 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով։ 

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր