211652_close_icon
views-count837 դիտում article-date 14:12 23-04-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները 15 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ հայտնաբերեցին

Ապրիլի 22-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սեյրան անունով մի տղա իր տնակում (ռոբոտների գործարանի մոտ) ավտոմատ ունի: Մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցում գտնվող, 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ին պատկանող տնակում հայտնաբերել և առգրավել է անհայտ տիպի ինքնաձիգ, փամփշտակալ՝ լիցքավորված 9 մմ տ/չ 15 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Սեյրան Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր