211652_close_icon
views-count622 դիտում article-date 14:38 27-04-2015

22 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ է գտել

Ոստիկանության Արթիկի բաժին դիմած Մանուկ Մ.-ն հայտնել էր, որ Սարալանջ գյուղի ճանապարհի մոտ, դաշտի քարերի տակ, ինքնաձիգ կա: Մեկնած օպետատիվ խումբը պարզել է, որ Մանուկ Մ.-ն դաշտում անասուններն արածեցնելիս՝ քարերի տակ գտել է «ԱԿՍՈւ-74» տիպի, 5.45 մմ տ/չ ինքնաձիգ՝ պահունակով` լիցքավորված 22 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր