«Ռեալ»-ը ցանկանում է պայմանագիր կնքել 19-ամյա դարպասապահի հետ
«Ռեալ»-ը դիտարկում է «Տեներիֆե»-ի 19-ամյա դարպասապահ Կառլոս Աբադի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: Ինչպես հայտնում է AS-ը, «Արքայական ակումբում» Աբադին ապագայում տեսնում են, որպես Իկեր Կասիլյասի հավանական փոխարինողի:
«Տեներիֆ»-ի հետ ունեցած պայմանագրի համաձայն, Աբադը կարող է թիմից հեռանալ, եթե նրա տրանսֆերի համար, որևէ ակումբը վճարի 3 մլն եվրո: Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը: