211652_close_icon
views-count674 դիտում article-date 11:11 07-02-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահին

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Տեղեկացնում է Մայր Աթոռը։

Իր ցավակցագրում Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պագևելով խաղաղ ու ապահով օրեր:

Նմանատիպ նյութեր