slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային հեռախոսների ներնետման դեպքը
211652_close_icon

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային հեռախոսների ներնետման դեպքը

views-count972 դիտում article-date 22:35 06-02-2023
Փետրվարի 3-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները ստացել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ երկարատև տեսակցության եկած դատապարտյալ Ա․ Ն․-ին ներնետման ճանապարհով փոխանցվելու են արգելված իրերով 2 փաթեթ։

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ըստ որոնց՝ ծառայողները միտումնավոր հեռացել են տեսադաշտից՝ հսկողության տակ պահելով դատապարտյալ Ա․ Ն․-ին։ Վերջինս որոշ ժամանակ անց ստուգելով և համոզված լինելով, որ ծառայողները տարածքում չեն, փորձել է ներս բերել պատուհանի տակ ներնետված փաթեթը երկարատև տեսակցության սենյակի ճաղապատ պատուհանի ապակին հանելու միջոցով և նույն պատուհանի շրջանակից ինքնաշեն պատրաստված երկար ձողի օգնությամբ։  

Փաթեթը դատապարտյալի կողմից ներս տանելուց անմիջապես հետո դարանակալած ծառայողները մտել են երկարատև տեսակցության սենյակ և առգրավել ձողին ամրացված փաթեթը։ Այնուհետև իրականացրել են սենյակի և տեղանքի զննություն, ինչի արդյունքում սենյակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, իսկ պատուհանի հարակից տարածքից՝ երկրորդ փաթեթը։

Դատապարտյալի մոտից առգրավված փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված 3 բջջային  հեռախոս, իսկ տեղանքից հայտնաբերված փաթեթում՝ 2 բջջային հեռախոս և 2 լիցքավորման լար։

Հայտնաբերվածների առնչությամբ դատապարտյալ Ա․ Ն․ խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր