Արարատ Միրզոյանը Սայաթ Շիրինյանի դեմ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին. սպառնացել է սպանել. Armlur.am
[url=https://armlur.am/1031978/?fbclid=IwAR1zWSj9--zOS55f--xhgCnhn20R9vP3PYwjYlFm6sZcY-Y0wobpyeqYdM4]Armlur.am[/url]-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արարատ Միրզոյանը եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:
Մասնավորապես, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Սայաթ Շիրինյանը իրեն սպառնացել է սպանել:
[url=https://armlur.am/1031978/?fbclid=IwAR1zWSj9--zOS55f--xhgCnhn20R9vP3PYwjYlFm6sZcY-Y0wobpyeqYdM4] Armlur.am[/url]-ը տեղեկությունը փորձեց պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ սպանության սպառնալիքի վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժին քաղաքացու կողմից հաղորդում է ներկայացվել, հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում :