1008 դիտում
19:34 30-03-2015
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը՝ Արաբական միացյալ էմիրություններ
Մարտի 26-ից 27-ն աշխատանքային այցով Աբու Դաբիում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Մարտի 27-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի և հայ համայնքի լայն ներկայությամբ` նախարարն այցելեց Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և մասնակցեց Ծաղկազարդի առիթով մատուցվող պատարագին, ապա ելույթ ունեցավ Սրբոց Նահատակաց եկեղեցում հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների առջև՝ ներկայացնելով սփյուռքի նախարարության անելիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև նախարարության` հայապահպանմանն ուղղված առաջնայնությունները։
Այնուհետև տեղի ունեցավ նախարար Հակոբյանի հանդիպումը համայնքային կառույցների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարվելիք աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
18:27 30-01-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ
Այս բաժնից
1150 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
985 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը