1198 դիտում
18:44 03-02-2023
Ի գիտություն կենսաթոշակառուների և նպաստառուների
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին Ձեզ սպասարկող բանկը։
Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ Հայփոստն այլևս չի սպասարկում անկանխիկ եղանակով․ վերջինիս կողմից կենսաթոշակ և նպաստ վճարվում է միայն կանխիկ եղանակով։ Հետևաբար, եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում էիք Հայփոստից անկանխիկ եղանակով և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում ևս կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9 և տեսնել, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։
Եթե բանկի ընտրության հետ համաձայն չեք, ապա ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ (աշխատող քաղաքացին՝ նաև առցանց) կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու համար։
Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ։

Նմանատիպ նյութեր
1838 դիտում
19:36 09-12-2015
Նպաստառուների ցուցակում ընդգրկվելու դիմաց բազմաթիվ մարդկանցից պարբերաբար կաշառք էր պահանջել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4390 դիտում
09:25 27-12-2019
Զարուհի Բաթոյանը նպաստառուների վերաբերյալ խիստ առաջարկ է ներկայացրել. «Ժամանակ»
Այս բաժնից
991 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
970 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
907 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր