211652_close_icon
views-count4393 դիտում article-date 09:25 27-12-2019

Զարուհի Բաթոյանը նպաստառուների վերաբերյալ խիստ առաջարկ է ներկայացրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության երեկվա նիստի ժամանակ մի շատ խնդրահարույց առաջարկ է արել: «Առաջարկում ենք ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներն ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը»,- ասել է Բաթոյանը: Սա նշանակում է, որ եթե մարդը ամսական 100 հազար և ավելի վարկի գումար է վճարում, ապա չի կարող համարվել սոցիալապես անապահով և կզրկվի նպաստից: Եթե կառավարությունը իսկապես գնա նման լուծման, ապա սա կարող է լուրջ սոցիալական և հասարակական ճգնաժամ առաջացնել: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում մարդիկ վարկ են ստանում իրենց ազգականների ու հարազատների համար, և կարելի է ենթադրել, թե ինչ կլինի, եթե մարդուն զրկեն նպաստից իր ազգականի համար վարկ ստանալու համար: Իսկ այդպիսի դեպքերը հարյուրավոր չեն, հազարավոր են, տասնյակ հազարավոր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր