211652_close_icon
views-count1034 դիտում article-date 20:27 01-02-2023

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 30-ին, ժամը 19.40-ին, Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 20.50-ին, Երևանի Աբովյան պուրակում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 16.45-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. չորս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարին. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բյուրավան գյուղի ճանապարհին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Բերդ-Իջևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել ձորը. 44-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր