211652_close_icon
views-count610 դիտում article-date 19:36 01-02-2023

Ներկայացվել են 81 հանքավայրերում կատարված ստուգումների արդյունքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022թ․ իրականացրել է 81 ստուգում (2021թ-66, 2020թ-21, համեմատական աճ՝ 2021թ-22.7%, 2020թ-285.7%):

 Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022թ-100%, 2021թ-57.1%, 2020թ-30.7%:

Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021թ-366 համեմատական աճ՝ 2021թ-21.8%)

Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ-88, 2020թ-17, համեմատական աճ՝ 2021թ-130.7%, 2020թ-1094.1%)

Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20․290․000 ՀՀ դրամ (2021թ-15․770․000, 2020թ-2․200․000, համեմատական աճ. 2021թ-28.7%, 2020թ-822.3%)

Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է՝ 199․278․261 ՀՀ դրամ (2021թ-166․759․721, 2020թ-39․722․119, համեմատական աճ՝ 2021թ-19․5%, 2020թ-401․7%)։

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961․178․695 ՀՀ դրամ:

Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները ԲԸՏՄ Ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022թ․ տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում։

Նմանատիպ նյութեր