2176 դիտում
20:34 26-01-2015
Ամփոփվել են Սյունիքի մարզում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները
Հունվարի 19-24-ը ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հանձնաժողովների կողմից ստուգվել է 2014 թվականի մայիսի 10-ից 15-ը անցկացված Սյունիքի մարզը խաղաղ ժամանակից ռազմական դրության փոխադրելու հնարավորությունների ստուգումների արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման գործընթացը: Ստուգումներին մասնակցում էր նաև ՀՀ ՏԿԱԻՆ աշխատանքային խումբը` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի ղեկավարությամբ:
Ստուգման արդյունքները գոհացուցիչ են. մարզում այդ ուղղությամբ կատարվել են մեծածավալ աշխատանքներ: ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանը ամփոփելով կատարված աշխատանքները նշեց. «ՀՀ Սյունիքի մարզում, վերջին մի քանի ամսում, կատարվել են արդյունավետ և մեծամասշտաբ աշխատանքներ, որի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Սյունիքի մարզպետին, մարզպետարանի աշխատակազմին, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներին»:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոսելով համատեղ կատարված աշխատանքների մասին նշեց. «2014թ. մայիսին իրականացվել են մարզի ՔՊ ղեկավար կազմի և զորահավաքային մարմնի ոլորտային ծառայությունների ստուգումներ, որտեղ հայտնաբերվել են թերություններ և բացթողումներ: Այս կարճ ժամանակահատվածում մարզպետարանի աշխատակազմը կարողացավ հնարավորինս վերացնել թերությունները»:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
13:48 15-06-2020
Մայիսի 4-8-ն իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է խախտումների թվով 26 դեպք. Տեսչական մարմին
Այս բաժնից
1303 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
724 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին