ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ստամբուլում ահաբեկչության վտանգի մասին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հնարավոր հարձակումների մասի. հատկանշական է, որ սա վերջին 4 օրվա ընթացքում 2-րդ նման ծանուցումն է Եվրոպայում Ղուրանի այրման դեպքերից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Անվտանգության թարմացված ահազանգում ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ «ահաբեկիչների կողմից հնարավոր մոտալուտ պատասխան հարձակումներ» կարող են տեղի ունենալ այն շրջաններում, որտեղ հաճախում են արևմտյան բնակիչները, հատկապես քաղաքի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ թաղամասերում:
Ուրբաթ Անկարայում Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատները անվտանգային նախազգուշացումներ են տվել պաշտամունքի վայրերի վրա հնարավոր պատասխան հարձակումների վերաբերյալ՝ Շվեդիայում, Նիդեռլանդներում և Դանիայում մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը, այրելու առանձին դեպքերից հետո։