4536 դիտում
21:16 17-11-2017
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Եվրոպայում ահաբեկչության վտանգի մասին
ԱՄՆ-ն Եվրոպա ուղևորվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոների ընթացքում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին, հայտնում է [url=https://www.yahoo.com/news/us-warns-christmas-terror-threat-europe-235944733.html]Վաշինգտոն(AFP)[/url] գործակալությունը:
Նախազգուշացման մեջ հիշեցվում է, որ անցած տարի հարձակումներ են իրականացվել Բեռլինում դեկտեմբերին սուրբծննդյան տոնավաճառում, որի հետևանքով զոհվել է 12 մարդ և Նոր տարվա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում, որի հետևանքով սպանվել է 39 մարդ:
ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իսպանիայում և Շվեդիայում վերջին հարձակումները ցույց են տալիս, որ «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբերը շարունակում են ակտիվ մնալ:
«Մինչ տեղի իշխանությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունները, Պետքարտուղարությունը մտահոգված է մնում ապագա ահաբեկչական հարձակումների հնարավորության առնչությամբ: ԱՄՆ քաղաքացիները պետք է միշտ զգոն լինեն, որ ահաբեկիչների համակիրները կամ ինքնուրույն արմատականացված ծայրահեղականները կարող են հարձակումներ իրականացնել քիչ կամ առանց որևէ նախազգուշացման»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
803 դիտում
13:02 30-01-2023
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ստամբուլում ահաբեկչության վտանգի մասին
11791 դիտում
13:42 03-01-2021
Էբոլան հայտնաբերած գիտնականը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների վտանգի մասին
Այս բաժնից
940 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
949 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1417 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ