11791 դիտում
13:42 03-01-2021
Էբոլան հայտնաբերած գիտնականը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների վտանգի մասին
[url=https://www.tert.am/am/news/2021/01/03/ebola/3487934?fbclid=IwAR0VoW3xbzUOeoF3qlR2oUljEcQkUW6dw2T-xq9ptQJGx8UB6Yhl6jyLIBU]Tert.am[/url]-ը գրում է. Պրոֆեսոր Ժան-ժակ Մուեմբե-Թամֆումը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների առաջացման հնարավորության մասին: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
Նշենք՝ Մուեմբե-Թամֆումն 1976 թվականին օգնել է հայտնաբերել էբոլա վիրուսը՝ հիվանդության զոհերից վերցնելով արյան առաջին նմուշները:
Գիտնականի խոսքով՝ սպառնալիքի պատճառն անտառահատումներն են, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների հարուցիչների հետ մարդկային շփումների քանակի ավելացման: Լրատվամիջոցի զրուցակցի կարծիքով՝ դա հետագայում կարող է հանգեցնել «մեծ համաճարակի»:
Մասնագետը չի բացառել այնպիսի վարակի հայտնաբերումը, որը կտարածվի COVID-19-ի արագությամբ և կլինի էբոլայի նման մահացու:
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ նոր պաթոգեններ կհայտնվեն: Եվ սա կարող է վտանգ ներկայացնել ողջ մարդկության համար»,- եզրափակել է նա:
Նմանատիպ նյութեր
4533 դիտում
21:16 17-11-2017
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Եվրոպայում ահաբեկչության վտանգի մասին
800 դիտում
13:02 30-01-2023
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ստամբուլում ահաբեկչության վտանգի մասին
Այս բաժնից
928 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
937 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1408 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ