853 դիտում
12:08 23-05-2023
Հիմա Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնելու ժամանակը չէ. ԱՄՆ-ն Վրաստանին նախազգուշացրել է պատժամիջոցների վտանգի մասին
ԱՄՆ վարչակազմը Վրաստանի կառավարությանը և մասնավոր հատվածին կրկին զգուշացրել է նրանց դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին՝ կապված Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հետ։
«Ինչ վերաբերում է Վրաստանում ռուսական ինքնաթիռներին, ապա շատ արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Մեզ մտահոգում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնումը։ Սա կարող է նշանակել, որ ընկերությունները, վրացական օդանավակայանները կարող են հայտնվել արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի տակ»,- լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Հիմա Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնելու ժամանակը չէ»,- պնդել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր
4533 դիտում
21:16 17-11-2017
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Եվրոպայում ահաբեկչության վտանգի մասին
803 դիտում
13:02 30-01-2023
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ստամբուլում ահաբեկչության վտանգի մասին
Այս բաժնից
937 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
946 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1414 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ