Լեհաստանի Սենատի հանձնաժողովը Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման մասին բանաձև է ընդունել
Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձև է ընդունել։
Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել թվիթերյան գրառմամբ, որում ասված է.
«Մենք ողջունում ենք Լեհաստանի Սենատի արտաքին և ԵՄ հարցերով հանձնաժողովի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առանց նախապայմանների և երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»