211652_close_icon
views-count340 դիտում article-date 22:48 20-11-2026

ԱՄՆ-ն աջակցել է Նորատուսի միջնադարյան խաչքարերի պահպանությանը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է կարևորագույն պատմամշակութային կոթողների պահպանությանն Հայաստանում, որոնցից է Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Նորատուսը խաչքարների ամենամեծ պահպանված համալիրն է աշխարհում, որտեղ առկա են 9-17-րդ դարերի ավելի քան 900 խաչքարեր։ ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում 2009թ․ այստեղ իրականացվեցին պահպանության աշխատանքներ, մասնավորապես՝ քարտեզագրում, խաչքարերի հաշվառում և տարածքի ցանկապատում։

Նմանատիպ նյութեր