1406 դիտում
08:55 11-04-2014
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ինչպես հաղորդում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 12 կողմ, 5 դեմ արդյունքներով երեկ երեկոյան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև։
Վերջին 25 տարիներին առաջին անգամն է, երբ սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Նախկինում նմանօրինակ փաստաթղթեր ընդունվել են Ներկայացուցիչների պալատում։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարկ Քիրքի ապրիլի 3-ին շրջանառության դրված նախագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կայուն, կառուցողական հարաբերությունների հաստատման համար, բայց որոնք հիմնված կլինեն Հայոց ցեղասպանության փաստերի և հետևանքների Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրա։
Նշենք, որ 2008 թվականի «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո սա առաջին այսօրինակ փաստաթուղթն է: Չնայած, փոքր է հավանականությունը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» եզրը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
20:41 19-09-2024
Հակոբ Արշակյանը կմասնակցի Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը
694 դիտում
20:28 19-09-2024
ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները համալրվում են նոր բովանդակությամբ՝ ռազմավարական երկխոսության վրա