211652_close_icon
views-count763 դիտում article-date 10:02 02-05-2023

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը շարունակում է արդիական մնալ. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հավաստիացրել է, որ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և առևտրի ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին ԱՄՆ-ի հայտարարությունները ուժի մեջ են:

Հերթական ճեպազրույցի ժամանակ նրան հարց են ուղղել. «Ադրբեջանի կառավարությունն անտեսել է Պետդեպարտամենտի կողմից նախկինում արված բոլոր կոչերը՝ ապաշրջափակելու ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արդյոք այս վարչակազմն այլ քայլեր ունի՞, այլ քայլեր է մտածում ձեռնարկել՝ համոզվելու, որ ճանապարհը ապաշրջափակվի և Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրեթե աղետալի իրավիճակը բարելավվի»:

Ի պատասխան Պատելը նշել է. «Մենք չենք վերլուծել մեր խոսքերը Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և առևտրի ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին։ Դա շարունակում է մնալ արդիական, և մենք կշարունակենք ուղղակիորեն բարձրաձայնել այդ հարցը մեր հայ գործընկերների հետ»:

Նմանատիպ նյութեր