211652_close_icon
views-count827 դիտում article-date 13:49 26-01-2023

Տավուշի մարզում մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել ճանապարհի նորոգման համար, բայց այն քանդվել է՝ ջրի խողովակի վթարի պատճառով․ Փաշինյան

Մենք խորը պրոբլեմ ունենք գծանշումների, ճանապարհների ու ճանապարհների սպասարկման հետ կապված։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ճանապարհներ են նորոգում առանց ենթակառուցվածքները պատշաճ նորոգելու։ Ի վերջո ես եղա մի տեղում, տեսա մի ճանապարհ, որտեղ մենք մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել, այդ ճանապարհը հիմնանորոգել ենք, տեսա, որ այդ ճանապարհը քանդած է։ Ինչու է քանդած՝ պարզվում է ջրի խողովակի վթար է եղել»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ այդ դեպքը եղել է Տավուշի մարզում, և նման իրավիճակները պետք է բացառել։

«Այս վերջերս մի ուրիշ ճանապարհի վրա՝ Գեղարքունիքի մարզում, մենք 40 տարի գոյություն չունեցող ճանապարհ ենք նորոգել, բարձր ստանդարտներով, բոլոր ճանապարհային նշաները տեղում էին, բոլոր գծանշումները տեղու էին, բայց տեսանք մի իրավիճակ, երբ տեղադրված աղբամանները դատարկ էին, բայց շուրջը այնքան աղբ կար, որ աղբահանությունից հետո մի հատ էլ պետք է նոր աղբահանություն իրականացնել»,- ընգծեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր