211652_close_icon
views-count2814 դիտում article-date 18:31 17-04-2021

Մի քանի կմ երկարություն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դրամ արժեք ունեցող ճանապարհները մի քանի օրում չեն կառուցվում. Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14կմ երկարություն ունեցող և 1 մլրդ 180 մլն դրամ ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014 թվականին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է, այդ ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ և մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի։

«Մի քանի կմ երկարություն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դրամ արժեք ունեցող ճանապարհները մի քանի օրում չեն կառուցվում։ Դրանց համար անհրաժեշտ են բավարար հիմնավորումներ, նախագծեր, նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթներ, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատված։

Սեփական հանցանքները, սխալներն ու թերությունները այլոց վրա բարդող և ուրիշի հաջողություններով հպարտացող սուտասանի ազդեցությունից Ձեզ բոլորիդ հեռու պահելու համար ասեմ, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14կմ երկարություն ունեցող և 1 մլրդ 180 մլն դրամ ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014 թվականին, որպես շարունակություն ավելի վաղ կառուցված, առավել մեծ երկարության ճանապարհի, երբ ես պաշտոնավարում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀ Վայոց ձորի մարզի հիշյալ տարածաշրջանի մի շարք համայնքներ, ոչ թե գաղտագողի, այլ բազմաթիվ տպավորիչ հանդիպումներով աշխատանքային այցելության ժամանակ։

Նույն Հովիկ Աբրահամյանի, ում այսօրվա համայնքի ղեկավար, ՀՀԿ Ռինդի սկզբնական կազմակերպության նախագահ Հուսիկ Սահակյանի ձեռքով հանձնվել է Ռինդ համայնքի պատվավոր քաղաքացու վկայագիրը, այն Ռինդ համայնքի, որի երեխաներին զբաղեցնելու էր գնացել այլոց հաջողություններն իրեն վերագրող, բայց երկիրը կործանած վարչապետը»,- գրել է Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր