211652_close_icon
views-count14085 դիտում article-date 21:14 25-01-2023

Շունը հոշոտել է տիրոջն ու հանգիստ ֆռֆռում է Երևանում. Նարինե Կիրակոսյան

Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում է. «Այս դեպքի մասին մանրամասն կարող եք կարդալ  Գագիկ Շամշյանի երեկվա հրապարակման մեջ (հղումը առաջին մեկնաբանությունում կտեսնեք), բայց նման իրավիճակներում կեղծ կենդանասերները ոչ ադեկվատ եզրակացություններ են անում ու սկսում շան օգտին խոսել։ Մեկը կասի, թե սոված էր կինը շանը պահում, դրա համար երևի իրեն շունը հոշոտեց, էն մյուսը կասի՝ կատաղացրել էր, դաժան վերաբերմունքով և այլն։ 

Այստեղ կարևորն այն է, որ շանը չեն բռնել, չեն հայտնաբերել ու այդ շունը մենակ, կամ իր նման մարդու միս կերած շների ոհմակով շատ հնարավոր է Երևանի փողոցներում հաչում, հարձակվում, կամ կծոտում է անցորդներին։ 

Էս տեսակ դեպքը ահասարսուռ իրականության արտացոլանքն է, երբ մի քանի նախկին պատգամավորներ, ուծի-պուծի "կենդանասերների" հետ, որոշեցին ՀՀ-ի քրեական օրենսգրքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով մարդկանց, նույնիսկ անչափահասների նկատմամբ քրեական, այլ ոչ թե վարչական պատասխանատվություն սահմանել։ Տևական ժամանակ է, ինչ այդ օրենքը պատճառ բռնելով իրավապահ մարմինները գլխառադ են անում, կամ լիարժեք չեն հետաքննում  շների հարձակումների դեպքերը։ 
Այս դեպքով էլ, վստահ եմ, ասելու են․ 

 - դե ծեր կին է եղել, մեռել է, կենդանին էլ մեռելին է կերել, հո ողջ ժամանակ չի հոշոտել։
Ամեն դեպքում, յուրաքանչյուր կենդանաբան, առհասարակ յուրաքանչյուր ողջամիտ մարդ ոստիկաններին, իրավապահ այլ մարմիններին խորհուրդ կտար տվյալ շանը հայտնաբերել, հանձնել մասնագետներին, որպեսզի զննեն նաև կատաղության մասով, հետազոտեն։ Նման շանը պետք է, կա՛մ փակի տակ պահել, կա՛մ քնեցնել։ Այլ տարբերակ չի լինում մարդկանց վրա հարձակվելու դեպքերի, կամ մարդու միսը փորձած կենդանու դեպքում, որովհետև այդ կենդանին այլևս մարդու համար շատ վտանգավոր է, անկանխատեսելի վարքով ու ագրեսիվությամբ։

Ցավոք սրտի, Երևանի փողոցներում շատացել են շների հարձակման դեպքերն ընդհանրապես։ Օրինակ բերեմ Դավթաշենը, որտեղ ինքս եմ բնակվում։ Մեր պատշգամբից քանի անգամ տեսել եմ, թե ոնց են դպրոցական փոքրիկների վրա շները ոհմակով հարձակվում, հաչում։ Ամեն նման դեպքում մինչև տեսնողները վազում են դպրոց գնացող փոքրիկներին օգնության, ականջիս երեխաների ղժժուն է լսվում։ Ու մեր մոտի շները ականջներին ստերջացման մասին ցուցանող պիտակ ունեն։ Ասածս այն է, որ ստերջացումը, շան վարքի հետ կապ չունի։ Լավ մկանոտ, ուժեղ կազմվածքով, բաց գույնի շներեն։ Ոհմակում ամենաքիչը 15-20 շուն է լինում։ Հետաքրքիր է, որ սրանք հարձակվում են երեխաների, կանանց, կամ տարեցների վրա։ Սա իմ սեփական դիտարկումներն են։ 

Փողոցային շների կծելու դեպքերի միայն չնչին մասն է, որ բժշկական հաստատություններում գրանցելով ոստիկանությանն են հայտնում։ Ասում են, որ մեկ է օրենքը հիմա կենդանիներին ավելի շատ է պաշտպանում, քան մարդկանց։ 

Փողոցային շների "բեսպրեդելը", սարսափ ֆիլմ հիշեցնող վերը նշածս կնոջ կրծոտած դիակի մասին դեպքից բացի նշեմ, որ վերջերս Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Այգեձոր փողոցի բնակիչներն են դիմել։ Նրանք հայտնել են, որ իրենց փողոցում ապրող Ա-ի շունը մի քանի անգամ հարձակվել ու կծելով խորը վնասվածքներ է հասցրել մարդկանց։ Այս շանը բազմաթիվ բողոքներից հետո, տերը մեկ է, դնչկալով ման չի տալիս։ Եվ վերջին անգամ այս շունը (ըստ ոստիկանության շաբաթ օրը) կծել է մի երիտասարդ աղջկա։ 

Նման դեպքերը ահավոր լուրջ մաշտաբների են արդեն հասնում ու ոստիկանության անգործությունը անհասկանալի է, եթե նրանք մեջբերելով ՔՕ "կենդանիների վերաբերյալ դաժան վերաբերմունքի" մասով կետը, փողոցային շների նկատմամբ գործողություններ չեն նախաձեռնում, թափառող կենդանիներով զբաղվող քաղաքապետարանին կից ՊՈԱԿ-ի հետ, իսկ տերեր ունեցող շների դեպքում մի քսան-երեսուն հազար դրամ տուգանում են ու վերջ, ապա պետք է նաև պարտադրել, որ դուրսը տերը շանը դնչկալով զբոսանքի հանի։ 

ՀՀ ներքին գործերի նախարարություն / Ministry of Internal Affairs of the RA հորդորում եմ նման դեպքերը ականջի ետև չգցել․ կնոջը կրծոտած կենդանուն պետք է հայտնաբերել,  շների կծելու յուրաքանչյուր դեպքում էլ կենդանու վարքը շնաբանների, կենդանաբանների եզրակացությունով գնահատել և միջոցառումներ կիրառել, ընդհուպ նրանց փակի տակ պահելուց բացի, նաև քնացնել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացել, որ Գ․ Հասրաթյան փողոցի սեփական տան բնակիչը տևական ժամանակ չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել էր, որ ահազանգին վերաբերող տունը ոչ թե Գ․ Հասրաթյան փողոցում է, այլ Վշտունու փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկները ։Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ՝ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, բազմոցում հայտնաբերել էին նույն տան բնակիչ՝ 82-ամյա Վարդանուշ Ս․-ի դին՝ դեմքի և ձեռքի շրջանում կրծոտված վիճակում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր