211652_close_icon

Պայթյnւն և փլուզում Բաքվում

views-count1147 դիտում article-date 15:53 24-11-2025
Բաքվի հինգհարկանի գրասենյակային շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Յոթ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել, հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը, սակայն շենքը միացված չէ գազամատակարարմանը: Վնասվել է շենքի առջևի մասում վերջերս կառուցված ճանապարհի երկայնքով անցնող գազատարը:

Սա հանգեցրել է գազի աստիճանական կուտակմանը տարածքում», - նշել  է «Աֆեն Պլազա» սեփականատեր Աբուլֆատ Ալիևը:

Նմանատիպ նյութեր