211652_close_icon
views-count29244 դիտում article-date 14:56 24-01-2023

Ավտովթար Երևանում. բախվել են օտարերկրացու Volkswagen-ն ու Opel-ը, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները, կին վարորդն էլ զարմացել էր, թե ինչպես է պարեկը վարժ անգլերենով զրուցում իր հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Մելքումով 26/2 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ՝ 21-ամյա Մերուժան Ե-ի վարած Opel Astra մակնիշի և օտարերկրացու (ում ինքնությունը պարզվում է) վարած Volkswagen Multivan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտավազդ Հովհաննիսյանն ու Միքայել Կարապետյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ի վարորդը օտարերկրացի կին է, ու Opel-ի վարորդն ու մի քանի քաղաքացիներ փորձում էին նրանից ճշտեին որոշ հանգամանքներ, սակայն չտիրապետելով անգլերեն լեզվին, չէին կարողանում, ու միայն պարեկ Ա. Հովհաննիսյանը, ժողովրդի լեզվով ասած, «նենց անգլերեն չրթեց», որ անգամ օտարերկրացի կինն էր զարմացել, թե պարեկը ոնց է տիրապետում անգլերենին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդն օտարերկրացի կին է, ով աշխատում է Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից մեկում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր