7879 դիտում
15:02 18-01-2025
Երևանում բախվել են «Honda»-ն ու օտարերկրացու մոպեդը. վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 18-ին, մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ «50-ամյակի» հուշարձանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները և օպերատիորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտաի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Մարինե Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Արտյոմ Թորոսյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մոպեդավարի ինքնությունը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ մոպեդավարը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Թուրքմենստանի քաղաքացի է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+