696 դիտում
21:07 23-01-2023
Արցախում պաշտոնատար անձի կողմից պետությանը 49 մլն դրամի գույքային վնասի քրգործն ուղարկվել է դատարան
Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49 մլն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դեռևս 08.10.2021թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու օգտագործմամբ պետությանը առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ:
Քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ հիշյալ կազմակերպության տնօրենը կատարել է ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված 15 հանցագործություն, 332-րդ հոդվածով՝ 16 հանցագործություն, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 1 հանցագործություն: Հիշյալ արարքներով պետությանը պատճառված վնասը կազմել է 49.440.000 դրամ:
Նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել հանցանք կատարած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց, մեղադրյալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև հանցանքի կատարմանն հանցակցող անձինք:
Գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:
Քրեական գործի դատաքննության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

Նմանատիպ նյութեր
1030 դիտում
18:41 24-08-2023
ՊՆ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
Այս բաժնից
571 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5728 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի