2521 դիտում
19:27 03-01-2022
Ապօրինի հատված 619 ծառ, պատճառված ավելի քան 12 մլն դրամի վնաս. 8 պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության թվով 8 պաշտոնատար անձանց վերաբերյալ իրականացված քրեական գործի նախաքննությունը:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նշված պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթերման և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք»:
«Գյուլագարակի անտառպետության տարածքի 4 տեղամասերում շրջայցեր չեն իրականացրել, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Բացի այդ, նրանք կազմել են ապօրինի հատված ծառերը չհայտնաբերելու մասին բովանդակությամբ կեղծ արձանագրություններ: Մինչդեռ այդ տեղամասերում ավելի ուշ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 619 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր, ինչի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.258.000 դրամի չափով վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք։
Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում Լոռու մարզի անտառպահպանության ոլորտի պաշտոնատար անձանց, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետությունների անտառապահի և անտառապետի կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 16 քրեական գործ՝ 19 անձի վերաբերյալ:
Բազմաթիվ նմանատիպ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր
1700 դիտում
13:38 11-01-2022
Ապօրինի հատված 344 ծառ՝ պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան
4069 դիտում
18:30 07-05-2018
Սպիտակի անտառտնտեսությունում 408 հատ ծառ ապօրինի հատելու դեպքի առթիվ քննվող քրեական գործն ուղարկվել է դատարան
1974 դիտում
19:40 15-05-2018
Դսեղի անտառտնտեսությունում 1475 ծառ ապօրինի հատելու դեպքի առթիվ քննվող քրեական գործն ուղարկվել է դատարան
Այս բաժնից
913 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
943 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի