211652_close_icon

Վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց․ ԱԺ նախագահ

views-count723 դիտում article-date 15:10 23-01-2023
Հայաստանի տարածքի անվտանգությունն ապահովելու համար իշխանությունները փորձելու են բոլոր միջոցները, քանի որ գոյություն ունեցող միջոցները չեն բավարարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Հայաստան այցի համատեքստում կարելի՞ է ասել, որ դեպի Արևմուտք վեկտորի փոփոխություն է կատարվում՝ Սիմոնյանն ասաց, որ դեպի Արևմուտք վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց:

«Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում»,- ասաց Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր