211652_close_icon
views-count564 դիտում article-date 17:29 22-01-2023

Եվրամիությունն ամբողջովին ազատվել է ռուսական էներգետիկ կախվածությունից․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Diario թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությանը հաջողվել է լիովին ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից։

Վերջինիս խոսքով՝ էներգակիրների գները վերադարձել են իրենց մակարդակին մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։

«Մի քանի ամսում մենք վերացրեցինք էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որը մենք ունեինք տարիներ շարունակ»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր