Չինացին կտրել է ձեռքը՝ համակարգչային կախվածությունից ազատվելու համար
Չինաստանի Ցզյանսու շրջանի Նանտոնգ քաղաքում 19-ամյա Վան անունով երիտասարդը կտրել է իր մատը, որպեսզի ազատվի համակարգչային խաղեր խաղալու մոլուցքից:
Նա տանից դուրս է եկել դանակով, նստել է նստարանին և կտրել է ձախ թևի դաստակը: Հետո տաքսի է նստել եւ գնացել հիվանդանոց:
The Telegraph-ը գրել է, որ ձեռքն այդպես էլ մնացել է նստարանի վրա:
Նրա մայրը պատմել է , որ տանից դուրս գալուց առաջ նա գրություն է թողել, թե գնում է հիվանդանոց, երեկոյան կվերադառնա: Նա նաև զարմացել է տղայի այդ արարքի վրա, քանի որ ըստ մոր՝ նա միշտ խելացի տղա է եղել:
Դրանից հետո ոստիկանները գտել են ձեռքը, իսկ բժիշկները կարել են այն:
Վանը իր այդ արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է այդ միջոցով դադարել համակարգչային խաղեր խաղալ:
Ըստ բժիշկների՝ հայտնի չէ, թե կարված ձեռքը երբ կսկսի վերականգնվել: