211652_close_icon
views-count24049 դիտում article-date 14:15 22-01-2023

Երևանի սրտում ստեղծվել է Նուբարաշենի աղբավայրին «մրցակից» մինի աղբանոց, որտեղ տիրում է հակասանիտարական վիճակ. Երևանի քաղաքապետն ու իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն չե՞ն ուզում մի քանի րոպեով «սելֆի անեն» աղբի ֆոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը, ով համարվում է իշխող քաղաքական թիմի՝ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններում հիմնական թեկնածու, սիրում են տեսախցիկների առջև հանդես գան, թե իրենք խստագույնս են վերաբերվում ու կվերաբերվեն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մայրաքաղաքը կաղտոտեն, իսկ կառավարությունն էլ վերջերս Ազգային ժողովում օրենքի նախագիծ է շրջանառել, որ աղբ նետող վարորդները խոշոր չափի տուգանքների են ենթարկվելու։

Երևանի սրտում՝ Մոնթե Մելքոնյան փողոցում, կառուցվում է էլիտար թաղամաս, ինչը ողջունելի է, սակայն դատապարտելի է, որ տեղական չինովնիկները չտեսնելու են տալիս, թե ինչպես է նշված վայրում տևական ժամանակ ստեղծվել «մինի աղբանոց». մի ամբողջ տարածք լցված է ոչ միայն շինարարական, այլև կենցաղային աղբով, իսկ երբեմն էլ այդ վայրում մարդիկ այրում են աղբը՝ աղտոտելով օդի մթնոլորտը։ 

Երևանի քաղաքապետ Հ. Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տ. Ավինյանը նշված տարածքի վարչական շրջանի ղեկավարն արդյո՞ք տեղյակ են, որ քաղաքի սրտում ստեղծվել է Նուբարաշենի աղբավայրին «մրցակից» մինի աղբանոց։ Եթե նշված պաշտոնյաները իրոք սիրում են Երևանը, սրտացավ են երևանցիների պրոբլեմներին, ապա օր առաջ պետք է նոր ձևավորված Ներքին գործերի նախարարության հետ համագործակցելով հայտնաբերեն այս մինի աղբանոցը «կերտողներին» ու խստագույնս պատասխանատվության ենթարկեն, ինչպես նա պարտավորեցնեն, որպեսզի տարածքից հեռացնեն մի քանի տոննա աղբը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր