Ձորաղբյուրում մի քանի կիլոմետրանոց փողոցի տարբեր հատվածներում ստեղծվել են մինի աղբանոցներ. գարշահոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից ու տիրում է հակասանիտարական վիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տարբեր հատվածներում կուտակված աղբը տարածում է գարշահոտություն ու ստեղծում հակասանիտարական վիճակ։
Երեկ՝ օգոստոսի 31-ին, նույնպես նույն վիճակն էր. աղբը տարբեր հատվածներում ոչ միայն հեռացված չէր, այլև ցաքուցրիվ էր։
Բնակիչները տնից աղբը տեղափոխում էին, որպեսզի լցնեն աղբամանի մեջ, սակայն այն ամբողջությամբ լցված էր։
Անգամ որոշ հատվածներում հոտը զգացվում էր մի քանի հարյուր մետրից։
Բնակիչները, ովքեր հրաժարվեվին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ձորաղբյուրում նման իրավիճակ երբեք չի եղել։ Միշտ ժամանակին աղբը հեռացրել են, բայց վերջին օրերին ոչ միայն չեն հեռացրել, այլ նաև ոնց որ դիտմամբ տրակտորով աղբը ցաքուցրիվ անեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի