211652_close_icon
views-count488 դիտում article-date 15:09 21-01-2023

Երևանի և Թեհրանի միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման մեծ հեռանկար ունի. Հրաչյա Սարգսյան

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և վստահ եմ՝ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում.

բնապահպանություն

տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն)

մշակույթ

քաղաքաշինություն։

Շնորհակալություն եմ հայտնում Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և փորձի ու գիտելիքի փոխանակման պատրաստակամության համար․ մենք ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,- գրել է Սարգսյանը և հրապարակել ստորև ներկայացվող տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր