13609 դիտում
20:18 20-01-2023
Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրությամբ սկսվել է Վանաձորում ապօրինի տեղադրված կրպակների ապամոնտաժումը
Վանաձոր խոշորացված համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրությամբ սկսվել են Վանաձորում ապօրինի տեղադրված կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Թեմայի վերաբերյալ զրույց ունեցանք Արկադի Փելեշյանի հետ.
-Պարո՛ն Փելեշյան, երեկվանից Վանաձորում սկսվել են կրպակների ապամոնտաժման աշխատանքներ։ Ինչու՞ հիմա սկսվեց այդ գործընթացը։
- Ոչ թե հիմա ենք սկսել, այլ հիմա հերթը հասավ նաև դրան։ Մենք պարտավորություն ենք ստանձնել բարեկարգելու մեր քաղաքը, և , որպեսզի տեսանելի արդյուն ունենաք, պետք է համալիր լուծում տանք: Շուտով կսկսվեն սուբվենցիոն ծրագրով նախատեսված մի քանի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Դրան զուգահեռ Տիգրան Մեծի և Վարդանանց փողոցներում արդեն սկսել ենք ապօրինի կրպակների ապամոնտաժումը, որոնք քաղաքին թափթփված տեսք են տալիս։ Դրանց մի մասը զբաղեցնում են մայթը կամ գազոնը։ Շուտով սկսելու ենք սիզամարգերի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները, և սա անհրաժեշտ պրոցես է։
- Ո՞ր կրպակներն են ապամոնտաժվելու։
- Բոլոր ապօրինի կերպով տեղադրված կրպակները։ Իհարկե բոլորին նախապես զգուշացվում է, նրանց պաշտոնապես ծանուցում է ուղարկվեում: Ցանկության դեպքում կարող են իրենք քանդել կամ տեղափոխել։ Բնականաբար որոշակի դժգոհություններ կան, բայց բոլորս ուզում ենք մեր քաղաքը տեսնել բարեկարգ, ուստի աշխատել է պետք։ Ես մեր քաղաքացիների ներողամտությունն եմ հայցում աշխատանքների ընթացքում որոշ անհարմարություններ պատճառելու համար։ Մի քիչ դիմանալ է պետք, որպեսզի ունենանք բարեկարգ և հարմարավետ քաղաք։ Ուզում եմ դիմել իմ ժողովրդին՝ հորդորոլով, որ զինվեն համբերությամբ և պատրաստ լինեն ապրելու ավելի մաքուր, գեղեցիկ և բարեկարգ քաղաքում

Նմանատիպ նյութեր
8791 դիտում
17:56 05-10-2022
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը՝ ՈՒսուցչի տոնի կապակցությամբ
29544 դիտում
13:27 31-12-2022
Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի Ամանորի շնորհավորանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
682 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց