211652_close_icon
views-count61463 դիտում article-date 12:56 06-09-2022

Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանի հովանավորությամբ հերթական մշակութային մեծ միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորում․ Կերպարվեստի թանգարանում կայացավ վանաձորցի սիրված նկարիչ Անատոլի Ավետյանի հոբելյանական ցուցահանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին ամիսներին Վանաձորում մշակութային կյանքը ծաղկում է ապրում, դա անհերքելի է։ 

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հովանավորությամբ՝ երեկ Վանաձորի Կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված ու ճանաչված նկարիչը ցանկություն էր հայտնել հոբելյանը հայրենի Վանաձորում նշելու և տրամադրել էր իր վրձնի 118 աշխատանքներ, որոնք սիրված նկարիչը հիմնականում նկարել է վերջին 5 տարիների ընթացքում ու դրանց մեծ մասը ցուցադրելու է առաջին անգամ։ 

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, արվեստագետ Լևոն Իգիթյանը, սիրված ու հայտնի կոմպոզիտոր Արա Գևորգյանը, մտավորականներ, նկարիչներ, հյուրեր ոչ միայն Վանաձորից ու Լոռու մարզից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից, ԱՊՀ երկրներից։  

Ելույթներով հանդես եկան Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Նկարիչների միության նախագահը, Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը և այլ հյուրեր։

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոգևորիչ էր այն հանգամանքը, որ այցելուների մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։

 Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 368+
368+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր