1002 դիտում
21:05 20-01-2023
Արևմուտքը զղջալու է Ուկրաինային զենք մատակարարելու համար. Պեսկով
ՆԱՏՕ-ի երկրները դեռ զղջալու են ուկրաինական հակամարտությունում իրենց ներգրավվածության համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Այն (հակամարտությունը) իսկապես զարգանում է վերընթաց կերպով: Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների անուղղակի, իսկ երբեմն նաև ուղղակի ներգրավվածությունն այս հակամարտությունում: Մենք լսում ենք հայտարարություններ, որոնք վկայում են այս ներգրավվածության աճը շարունակելու քաղաքական կամքի գերակայության մասին: Մենք տեսնում ենք հակում դեպի մոլորություն, դրամատիկ մոլորություն, թե մարտի դաշտում Ուկրաինան հաջողության հասնելու հնարավորություններ ունի: Սա արևմտյան հանրության դրամատիկ մոլորությունն է, որը կստիպի դեռ քանիցս զղջալ դրա համար»,-լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է նա։
Նշենք, որ այսօր Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է ԵՄ-ի առանձին երկրների՝ Ուկրաինային ծանր տանկեր և մարտական սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին:
«Կարծում եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ են մարտական սպառազինություն և ծանր տանկեր, որոնք նրանք խնդրել են, և առանձին եվրոպական երկրներ պատրաստ են դրանք տրամադրել», - մեջբերում է Reuters գործակալությունը Բորելի խոսքերը։

Նմանատիպ նյութեր
3490 դիտում
16:54 25-07-2017
Պետդեպում չեն բացառել Ուկրաինային զենք մատակարարելու հավանականությունը
1788 դիտում
17:10 30-10-2022
Շվեդիան Ուկրաինային ավելի հզոր զենք մատակարարելու պատրաստակամություն է հայտնել
4113 դիտում
10:23 07-02-2022
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար «օդային կամուրջ» են ստեղծել. Wall Street Journal
Այս բաժնից
1072 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1030 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1054 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն